Ուրբաթ , 19 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Մամուլ » «Փաստ». Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

    «Փաստ». Գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց

    Սեպտեմբեր 14, 2017 8:17 Մամուլ A+ / A-

    default

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղը թաղված է խնդիրների մեջ: Այստեղ նույնիսկ հողագործությամբ, անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ չունեն սեփական հողային ռեսուրսներ եւ արոտավայրեր: Գյուղում այս պահին 180 մարդ կա: 15 տարի առաջ Ջաջուռավանը 307 բնակիչ է ունեցել: Ջաջուռավանի բնակիչները գաղթել են Մուշից ու Բասենից: Ամենաշատ բնակիչներն այս գյուղը 1970 թվականին է ունեցել, երբ բնակչության թիվը 422–ի է հասել: Գյուղում մշակվում են միայն տնամերձ հողամասերը, այլ տարածքներ գյուղը չունի, անասնապահությամբ եւս զբաղվել չեն կարող, միայն մի քանի տնտեսություն է, որ անասուններ է պահում: Արոտավայր չունենալու պատճառով անասունները հաճախ հայտնվում են հարեւան գյուղերի արոտավայրերում, ինչն էլ առաջացնում է այդ գյուղերի բնակիչների դժգոհությունը: Չկաների շարքն այսքանով չի ավարտվում: Չկա նաեւ մանկապարտեզ, իսկ դպրոցը նախատեսված է միայն տարրական դասարանների համար: Հենց այս պատճառով է, որ գյուղից վերջին տարիներին մի քանի ընտանիքներ են մեկնել, իսկ արտագնա աշխատանքի մեկնում են գրեթե բոլոր տնտեսություններից: «Մի մասը երկաթգծում է աշխատում: Մի մասն էլ գոյատեւում են բացառապես թոշակ–նպաստով»,– հայտնեց գյուղապետ Աշոտ Գրեյանը:

    Ջաջուռավանում նույնիսկ խանութ չկա, գյուղապետը պարզաբանում է` աղքատ գյուղ է, չկա այնպիսի մի ընտանիք, որը կունենա անհրաժեշտ նախնական գումարը` փոքր խանութ բացելու համար, հարեւան գյուղերից կամ քաղաքից այստեղ ներդրում անել չեն համարձակվում, գիտեն` սոցիալական վիճակը ծանր է:

    Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top