Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Մամուլ » «Փաստ». Հայաստանը պատրաստ է տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկ ընդունել

«Փաստ». Հայաստանը պատրաստ է տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկ ընդունել

Սեպտեմբեր 9, 2017 8:55 Մամուլ A+ / A-

default (3)

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար–հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381: Աճ ապահովող երկրների թվում են եղել Ռուսաստանը, Վրաստանը, Եվրամիության երկրները, Իրանը: Միաժամանակ հեռավոր արեւելյան երկրներից այս տարի նույնպես նկատելի ու հետաքրքրիր դինամիկա կա, եւ նրանք նույնպես մասնակից են այս աճին: Մասնավորապես Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներն են Հայաստան շատ այցելել:

Այս մասին «Փաստին» պատմեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս տարվա նման ակտիվությունը, Ապրեսյանը պատասխանեց, որ սա համալիր միջոցառումների եւ այդ երկրներում նպատակային, ակտիվ մարքեթինգային միջոցառումների իրականացման արդյունք է:

Պատճառներից է թե՛ այդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի հասանելիության բարձրացումը, թե՛ սահմանային անցման գործընթացի դյուրացումը եւ թե՛ այստեղ գալու մատչելիությունը:

Ըստ Ապրեսյանի՝ այս շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, ինչի պատճառներից մեկն էլ հասանելիությունն է. ՌԴ քաղաքացիների համար Հայաստանում գործում է առանց վիզայի մուտքի ռեժիմ, բացի դրանից այս տարվանից լրացուցիչ հնարավորություն տրվեց նրանց ներքին անձնագրով Հայաստան գալու: Ըստ մեր զրուցակցի՝ մոտ ապագայում այս ամենն իր զգալի ազդեցությունը դեռ ունենալու է:

Ապրեսյանը նաեւ պատմեց, որ տարեսկզբից Հայաստանը դրսում ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել: Այդ նպատակով արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել: Նրա ներկայացմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանի մասին մի քանի ֆիլմեր են նկարահանվել ռուսների կողմից:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top