Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Մամուլ » «Փաստ». Հայկազ Բաղմանյանը դժվար թե «ցեմենտ ուտելու» համար ազատված լինի, բայց…

«Փաստ». Հայկազ Բաղմանյանը դժվար թե «ցեմենտ ուտելու» համար ազատված լինի, բայց…

«Փաստ». Հայկազ Բաղմանյանը դժվար թե «ցեմենտ ուտելու» համար ազատված լինի, բայց…
Դեկտեմբեր 6, 2017 8:26 Մամուլ A+ / A-

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս այս տարվա մայիսին «Խոշոր չարաշահումներ ՊՆ–ում. նոր սկանդալ է հասունանում» վերնագրով հոդված էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր. «Մեր աղբյուրների վկայությամբ` փողերի լվացման «ոլորտում» խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել ՊՆ–ում: Դրանք կատարվել են մինչեւ Վիգեն Սարգսյանի նախարար դառնալը: Բացահայտումները կատարվել են ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խմբի կողմից:

Հատկապես աչք ծակող խախտումներ կան շինարարական եւ ինժեներական ծառայության ոլորտներում: Առայժմ միայն մեկ տվյալ հաղորդենք. մի «դրվագով» մեկ հենակետի համար, որի տարածքը մի քանի քառակուսի մետր է, դուրս է գրվել շուրջ 400 տոննա ցեմենտ: Էլ չենք խոսում ձյուն մաքրելու եւ խրամատ փորելու պատրվակով փողերի «դուրս գրման» մասին»:

Երեկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Հետաքրքիր է նախարարի պատճառաբանությունը. «Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»:

Մեր տվյալներով, ժամանակին, գուցեեւ մինչեւ երեկ, շինարարական եւ ինժեներական ոլորտը համակարգել է Բաղմանյանը:

Մենք չենք ասում, թե գեներալը հազարավոր տոննաներով «ցեմենտ է կերել», բայց հնարավոր է, որ աշխատանքից ազատված լինի նաեւ նախկինում արածների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

scroll to top