Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Փաստ». Ինչո՞ւ են «Արաբկիրում» բարձրացրել գները

    «Փաստ». Ինչո՞ւ են «Արաբկիրում» բարձրացրել գները

    «Փաստ». Ինչո՞ւ են «Արաբկիրում» բարձրացրել գները
    Փետրվար 8, 2019 9:40 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթն այս օրերին բողոքներ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Արաբկիր» բ/կ–ից, որը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

    Քաղաքացիների դժգոհությունը կապված է կենտրոնի ֆիզեոթերապիայի բաժնում տիրող վիճակի հետ: Ծնողների հավաստմամբ, հիվանդանոցի տնօրինությունը կտրուկ բարձրացրել է կոնսուլտացիաների գները՝ 5000 դրամից դարձնելով 10000, իսկ բուժման շաբաթական կուրսերը 4000–ից՝ 6000 դրամ:

    Ծնողներից մեկի խոսքով, իր դժգոհություններին տրվել են արհամարհական պատասխաններ՝ «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են»: Հավելենք, որ հիվանդանոցի այդ բաժանմունքի պացիենտները հիմնականում երեխաներ են, որոնք ունեն որոշակի նյարդային խնդիրներ ու տարբեր տրավմաներ, եւ նրանք, որպես կանոն, պարբերաբար պետք է անցնեն բուժման կուրսը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top