Երեքշաբթի , 23 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ

    «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ

    «Փաստ». Նախկին շեֆին տեսնելու հնարավորություն՝ քեֆերի ժամանակ
    Հունիս 26, 2019 10:11 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը թեպետ հրապարակային ելույթներ չի ունենում, բայց ակտիվորեն սկսել է մասնակցել այլ, այսպես ասած, անձնական միջոցառումների՝ հարսանիքներ, ծնունդներ, քեֆեր:

    «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրա ներկայությունն այդ միջոցառումներին աժիոտաժ է առաջացնում. նույն աղբյուրը փոխանցեց, որ նախկին բազմաթիվ ՀՀԿ-ականներ, անգամ նրանք, որոնք ներկայումս էլ պետական պաշտոն են զբաղեցնում, հնարավորություններ են փնտրում «մոտենալ ու շփվել Ազատիչի հետ»՝ բարեւել ու մի քանի խոսք փոխանակել:

    Հարցնում ենք՝ իսկ Սերժ Սարգսյանը դա ինչպե՞ս է ընդունում: «Նորմալ է վերաբերվում,- ասում է մեր զրուցակիցը, շփվում է նախկին ենթակաների հետ՝ առանձնակի ջերմություն ցույց չտալով»:

    Այսինքն՝ այդ միջոցառումները Սերժ Սարգսյանի հետ ոչ օֆիցիալ, գաղտնի շփվելու հնարավորությո՞ւն են տալիս, եւ առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումները հաշվի առնելով՝ նախկինները փորձում են վերադարձի ճանապարհներ հարթե՞լ եւ շփվե՞լ նախկին շեֆի հետ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top