Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Փաստ». Նոր զարգացումներ են սպասվում. Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի

    «Փաստ». Նոր զարգացումներ են սպասվում. Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի

    «Փաստ». Նոր զարգացումներ են սպասվում. Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի
    Մարտ 13, 2019 8:43 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել:

    Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաեւ Շվեդիայում եւ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը:

    Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց:

    Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top