Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Մամուլ » «Փաստ». Նվեր տիկնոջը. Բալասանյանի ունեցվածքը

    «Փաստ». Նվեր տիկնոջը. Բալասանյանի ունեցվածքը

    «Փաստ». Նվեր տիկնոջը. Բալասանյանի ունեցվածքը
    Մարտ 13, 2018 8:30 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

    Բալասանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ ու եկամուտներ: Այսպես՝ նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 200 հազար դրամ եւ 12 հազար 100 ամերիկյան դոլար: Սա 2017թ. վերջին ունեցած տվյալներն են: Տարեսկզբին նա ունեցել է 2 միլիոն 700 հազար դրամ ու 12 հազար 500 ԱՄՆ դոլար:

    Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 707 հազար դրամ ու ստացվել 3 միլիոն 552 հազար դրամ աշխատավարձից ու 155 հազար դրամ կենսաթոշակից:

    Բալասանյանի կինը՝ Ռենատա Գեւորգյանը, նույնպես որեւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ ու 1500 ԱՄՆ դոլար:

    Տարեկան եկամուտների բաժնում նշված է, որ նվիրատվության կամ օգնության կարգով գույք կամ դրամական միջոցներ է ստացել երկու անգամ, սակայն նշված չէ, թե դրանք որքան են կազմել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top