Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Մամուլ » «Փաստ». Սոցիալական բո՞ւնտ է սպասվում

    «Փաստ». Սոցիալական բո՞ւնտ է սպասվում

    «Փաստ». Սոցիալական բո՞ւնտ է սպասվում
    Ապրիլ 13, 2018 8:47 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: Նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածը ամեն տարի բուժզննում անցնողները:

    «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները:

    Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են:

    Մեր աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից:

    Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլեւս:

    Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի:

    Նախագծի նպատակը շատ պարզ է, ուզում են բյուջեի փողերը խնայել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top