Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » Մամուլ » «Փաստ». Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել

«Փաստ». Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել

Հունիս 17, 2017 8:36 Մամուլ A+ / A-

4

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար:

Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում:

Ընդ որում, Կարեն Կարապետյանի պրոտեժե Անդրանիկ Հարությունյանը, ով այդքան էլ ճանաչված չէր Կոտայքում, ավելի շատ ձայն հավաքեց, քանի ՀՀԿ–ական, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը:

Ի դեպ, նրա տեղակալ է նշանակվել երգիչ Մարտին Մկրտչյանի եղբայրը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնու եղբոր կինը պաշտոնի բարձրացում է ստացել. նա կդառնա կադրերի բաժնի վարիչ, կես դրույքով օպերատոր աշխատելու փոխարեն:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top