Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Մամուլ » «Փաստ». Վարչապետի օգնականի կինը վաճառել է բնակարանը

    «Փաստ». Վարչապետի օգնականի կինը վաճառել է բնակարանը

    «Փաստ». Վարչապետի օգնականի կինը վաճառել է բնակարանը
    Ապրիլ 13, 2018 8:45 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ իր կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:

    Պաշտոնյան հայտարարագրել է 450 հազար դրամ ու 1200 ամերիկյան դոլար դրամական միջոցներ, տարեկան եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 566 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

    Կինը՝ Վարդուհի Ֆեսչյանը, իր պաշտոնյա ամուսնուց ավելի շատ գումար ունի: Նա հայտարարագրել է 600 հազար դրամ ու 1500 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները կազմել են 27 միլիոն 787 հազար դրամ, որից 2 միլիոն 787 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 26 միլիոն դրամը բնակարանի վաճառքից ստացված գումարը:

    Կարապետ Վարդանյանը չունի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, թեեւ այս պաշտոնն է զբաղեցրել դեռեւս 2011 թ.:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top