Գլխավոր Լուրեր «Փաստ». Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի նախագահի ընտրություններին

«Փաստ». Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի նախագահի ընտրություններին

3
0

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին:

Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու:

Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական որոշում դեռ չունի: «Պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաեւ այցելել համայնքներ եւ հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,-ասել էր նա»: