Կիրակի , 30 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
Partly Cloudy
10°
Home » Մամուլ » «Փաստ». Ողջ Խաչիկ գյուղը` վարկային կազմակերպությունների ճիրաններում

«Փաստ». Ողջ Խաչիկ գյուղը` վարկային կազմակերպությունների ճիրաններում

Դեկտեմբեր 27, 2016 8:51 Մամուլ A+ / A-

default

«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է շատ գյուղացիական տնտեսություններ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել եւ կանգնած են ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջեւ: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր նախորդ վարկը փակելու համար նոր վարկ են վերցրել եւ ավելի խճճվել վարկային թնջուկի մեջ:

…Խաչիկ գյուղի ողջ բնակիչներն իրենց ունեցվածքը գրավադրել են բանկում եւ այդ գումարները տվել են իրենց համագյուղացուն, որպեսզի նա իր խանութն աշխատեցնի:

«Ընդհանուր պարտքը, որ վերցրել ու տվել են Մնացականյան Արսեն, Իսկանդարյան Ալվարդ ամուսիններին մոտ 80 մլն դրամ է կազմում: Նրանք խանութի տերերն են ու տարիներ շարունակ ժողովրդից գումարներ են վերցրել, օգտագործել, տոկոսները փակել, սակայն 2015 թ.–ին չկարողացան պարտքերը փակել եւ ողջ գյուղը հայտնվեց այդ վիճակի մեջ: Մեր կարծիքով մեզ համար միակ ցանկալի լուծումն այն կլինի, որ այդ պարտքը փոխանցվի նրանց անունով, որից հետո էլ իրենք ու իրենց ժառանգները տարիներ շարունակ վճարեն այն»,– ասում է համայնքապետը:

Վ. Ներսիսյանը նշեց նաեւ, որ գյուղի 90%–ն այդ վիճակում է, իսկ վարկերը վերցրել են «Արեգակ» եւ «Ֆինքա» վարկային կազմակերպությունից, 24% տոկոսադրույքով: Համայնքի ղեկավարի խոսքով իրենք կապ են տեսնում վարկառուների ու վարկային կազմակերպությունների միջեւ, այլապես անգործ եւ եկամուտ չունեցող գյուղացուն որեւէ մեկը վարկ չէր տա:

«Խնդրին տեղյակ է նաեւ երկրի ղեկավարը: Հանձնարարել է հարցն ուսումնասիրել, սակայն արդեն յոթ ամիս է որեւէ արձագանք չկա»,– ասում է Խաչիկ համայնքի ղեկավարը:

Ու թեեւ քրեական գործ է հարուցված ու քննություն է գնում, սակայն փաստաթղթերն այնպես է ձեւակերպված եղել, որ այսօր ժողովուրդը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ու չնայած իրական պարտատերերը պարտավորագիր են տվել գյուղացիներին, բայց կարծես թե դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում եւ այսօր մարդիկ կանգնած են վտանգի առջեւ:

«Ովքեր աշխատում են, նրանց հաշիվների վրա կալանք է դրված եւ մարդիկ արդեն մտածում են աշխատանքից ազատվելու եւ գյուղը լքելու մասին: Սա ամենամտահոգիչ վտանգն է, որն այսօր կախված է մեր գյուղի վրա»,– ասում է Վ.Ներսիսյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top