Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները

    «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները

    «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները
    Հունիս 20, 2019 9:00 Լուրեր, Մամուլ A+ / A-

    ««Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատ­րոնների դերասանները:

    Ստացված պա­տասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշ­տոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:

    Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերա­սանների աշխատավարձը: Նշվում է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ: Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 ան­գամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ»,-գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթին այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top