Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » «Փաստ». Որքա՞ն է նոր նախարարի ունեցվածքը. 30 մլն դրամ, երկու բնակարան

    «Փաստ». Որքա՞ն է նոր նախարարի ունեցվածքը. 30 մլն դրամ, երկու բնակարան

    «Փաստ». Որքա՞ն է նոր նախարարի ունեցվածքը. 30 մլն դրամ, երկու բնակարան
    Հոկտեմբեր 10, 2018 10:15 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարգրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նա այդ հայտարարագիրը ներկայացրել է այն ժամանակ, երբ դեռ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն էր:

    Երևան Տոնավաճառ

    Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաեւ երկու բնակարան: Հակոբ Արշակյանի դրամական միջոցները փոխնախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30 000 000 ՀՀ դրամ:

    2018թ. հունվարի 1–ից մինչեւ փոխնախարարի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 600 000 ՀՀ դրամ: Եկամուտները գոյացել են աշխատավարձերից:

    Նշենք, որ Հակոբ Արշակյանը 2015 թ.– ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2008 –2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.–ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2018 թ. եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիրը, գործադիր տնօրենը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

     


    Նման թեմաներ

    scroll to top