Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Մամուլ » «Փաստ». Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ

    «Փաստ». Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ

    «Փաստ». Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ
    Փետրվար 10, 2018 8:35 Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

    Պաշտոնյայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 14 միլիոն դրամի չափով փոխառություններ, որոնք, սակայն, հանձնել է երկու տարբեր ֆիզիկական անձանց՝ մեկին 7 միլիոն 200 հազար, մյուսին՝ 6 միլիոն 800 հազար դրամի չափով:

    Խաչատրյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 353 հազար դրամ, որից 2 միլիոն 903 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top