Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Clear
Home » Մամուլ » «Փաստ». Երկիր, որտեղ դպրոցը քանդում են ու տեղը հյուրանոց կառուցում

«Փաստ». Երկիր, որտեղ դպրոցը քանդում են ու տեղը հյուրանոց կառուցում

Հուլիս 13, 2017 8:54 Մամուլ A+ / A-

default (7)

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչ–որ պաշտոնյայի ուղեղի փայլատակման արդյունքում, շախմատային մի քանի գործողություններից հետո, քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը «սուսուփուս» դարձավ ինչ–որ օլիգարխի էլիտար հյուրանոց:

Խոսքը Երեւանի Զաքյան փողոցում գտնվող Ասքանազ Մռավյանի անվան նախկին թիվ 25 դպրոցի մասին է, որը դեռ 2012–ին դադարեցրեց իր գործունեությունը, եւ կառավարության թեթեւ ձեռքով տրամադրվեց ՀՀ փաստաբանների պալատին, որտեղ պետք է «տեղավորվեին» նաեւ Փաստաբանների դպրոցն ու հանրային պաշտպանի գրասենյակը:

Դեռեւս ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10–ի նիստում որոշվել էր. «Երեւան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը եւ նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ եւ չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ ՀՀ փաստաբանական դպրոցը»։

Շինարարություն իրականացնողն էլ ինչ–որ «Գոհարիկ» ՍՊԸ էր:

Միով բանիվ, այսօր 2017 թվականն է, Մռավյանի դպրոցի տեղում վեր է խոյացել «Ցենտրալ» էլիտար հյուրանոցը: Այ քեզ աճպարարներ:

Երկիրը, որտեղ դպրոցի տարածքի վրա աչք են տնկում ու փաստաթղթային աճպարարությամբ, մի քանի «շախմատային քայլերով» այն դարձնում են հյուրանոց, երկիր չի դառնա:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top