Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Փաստաբանը՝ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցը կաշառքով ձեռք բերելու մասին

    Փաստաբանը՝ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցը կաշառքով ձեռք բերելու մասին

    Փաստաբանը՝ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցը կաշառքով ձեռք բերելու մասին
    Սեպտեմբեր 14, 2018 16:13 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Օրեր առաջ ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, որի վերաբերյալ փաստեր կլինեն:

    Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նշված հայտարարությանը, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց. «Ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է առաջանում ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի կամ այլ իրավապահ մարմնի գործունեությունում, դրանից շեղելու համար նոր գործ է հայտնվում»:

    Փաստաբանի խոսքով՝ ԱԱԾ տնօրենի հայտարարությունից իրենք էլ են զարմացած և սպասում են հետագա զարգացումներին. «Եթե մենք նայում ենք այն տվյալները, որի մասին խոսքը գնում է՝ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 14 թվականին, իսկ 14 թվականին Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, այդ թվում նաև՝ նրա ընտանիքի անդամները՝ տղաները, աղջիկները: Հիմա, երբ որ կլինի գործը, կհասկանանք, թե այդ ի՛նչ կաշառք է, ո՛վ է ում տվել, էդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնենք: Բայց այդ գործարքի հետ մենք որևէ կաշառքի էպիզոդ չենք տեսնում»:

    Նման թեմաներ

    scroll to top