Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կտա բերման ենթարկվածներին

    Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կտա բերման ենթարկվածներին

    Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կտա բերման ենթարկվածներին
    Ապրիլ 17, 2018 9:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում նշում է հետևյալը.

    «Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,

    ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:

    Խնդրում ենք info@advocates.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար), եթե պատրաստ եք անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկված քաղաքացիներին»։

    Նման թեմաներ

    scroll to top