Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փաստերը բավարար էին՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու. գլխավոր դատախազ

    Փաստերը բավարար էին՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու. գլխավոր դատախազ

    Փաստերը բավարար էին՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու. գլխավոր դատախազ
    Ապրիլ 24, 2019 14:55 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այսօր Ծիծեռնակաբերդում հարցրել են պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին: «Գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց Դավթյանը:

    Դատախազը հավաստիացրեց՝ թող ոչ ոք չկասկածի, որ  բազմակողմանի քննություն է լինելու: «Պաշտպանների միջնորդությունը մենք նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

    Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն օրեր առաջ հայտարարել էր, որ գործ են «կարում» Սանասարյանի դեմ: Ի պատասխան այս հայտարարության՝ գլխավոր դատախազն ասաց. «Նման տեղեկություն կամ նման ռիսկ տեսնելու դեպքում ոչ մի պարագայում այդ նախաքննության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»:

     


    Նման թեմաներ

    scroll to top