Գլխավոր Իրավական Փախուստի դիմած կալանավորը բոլորին հայտնի «Պեսոկն» է. նոր մանրամասներ

Փախուստի դիմած կալանավորը բոլորին հայտնի «Պեսոկն» է. նոր մանրամասներ

6
0

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15։30-ի սահմաններում 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ դատապարտյալը գտնվել է եղել Արմենիա բժշկական կենտրոնում, և հաջողացրել է իրականացնել փախուստը:

AraratNews.am-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել փախուստի դիմած դատապարտյալի մասին:

Եվ այսպես, փախուստի դիմած դատապարտյալը կալանավայրերում «Պեսոկ» մականունով հայտնի Հայկն է, ումից վախենում են քրեակատարողական ծառայության գրեթե բոլոր աշխատակիցները: Հայկ Գալստյանն իր «Պեսոկ» մականունը ստացել է առաջին կալանավորման ժամանակ: Բանն այն է, որ նա այն ժամանակ համարձակվել էր գողություն անել Սամվել Ալեքսանյանի պահեստից: Բնական է, գողացել էր շաքարավազ և այդպես էլ ստացել իր «Պեսոկ» մականունը;

ՀՔԾ-ում քննվող մի քանի տասնյակ քրեական գործդրի հեղինակը, կամ այսպես ասած հերոսը Հայկ Գալստյանն է: Այն տարիներին, երբ Գալստյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում, բանտերի բոլոր աշխատակիցների գլխացավանքն է եղել; Ասում են հայտնի շանտաժիստ է, և ՀՔԾ ուղարկած բոլոր դիմումները վերջում կարճվում են՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Գայստյանը այս պահին մեղադրվում է սուտ մատնության համար;

Գալստյանը փախուստի է դիմել հիվանդանոցի սավանների միջոցով՝ պատուհանից լքելով այն հիվանդասենյակը, որտեղ պահվում էր: