Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Փախուստն անձնական պատասխանատվությունից ինձ համար անընդունելի է

    Փախուստն անձնական պատասխանատվությունից ինձ համար անընդունելի է

    Փախուստն անձնական պատասխանատվությունից ինձ համար անընդունելի է
    Ապրիլ 17, 2018 12:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետի թեկնածու, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով ներկայացրեց իրեն: Ապա ասաց, որ խորհրդարանական եղանակով կազմավորում են կառավարություն: Որեւէ  կառավարման ձեւ, ըստ Սարգսյանի, կատարյալ չէ:

    Սերժ Սարգսյանն անդրադարձ արեց  անկախության տարիներին ընտրված կառավարման ձեւին, որն անհրաժեշտ էր. «Երկրում կայունություն, զարգացում ունենալու համար   հանրապետության նախագահի իշխանության դերակատարությունն էին  ապահովում»:

    Ներկայացնելով  խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջնային դերակատարումը վարչապետինն է, որն էլ իշխող կուսակցության ղեկավարն է: «Այս  համակարգի շնորհիվ կառավարության եւ մեծամասնության միջեւ  հակասությունը բացառվում է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

    Թաքնված կառավարման մեխանիզմները, ըստ Սարգսյանի, վարչապետի, անընդունելի է, քանի որ քաղաքական ուժի ղեկավար, չունենալով պաշտոն, կարող է  փաստացի պետական կառավարում իրականացնել: «Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու, ձախողումների համար քավության նոխազ գտնելն է: Փախուստն անձնական պատասխանատվությունից  անընդունելի է:  Դա չեմ արել ու չեմ անի: Դրա  համար էլ այսօր Ազգային ժողովի ամբիոնում եմ: Հարց է ծագում. մի՞թե չէի կարող դա անել, ասել սահմանադրական բարեփոխումների առաջին օրը: Չէի՞ կարող կանխատեսել, երբ ասել էի` չեմ հավակնի վարչապետի պաշտոնին: Կանխատեսում էի: Առիթ եմ ունեցել խոսելու դրա մասին: Չեմ խոսելու իմ հավակնությունների  դե ֆակտո բացակայության մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

    Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօր  ելույթ է ունենում ոչ թե նախկին նախագահ, այլ խորհրդարանական քաղաքական մեծամասնություն կազմող ուժի  նախագահ:

    Հ.Գ. Իր ելույթում Սերժ Սարգսյանն այդպես էլ չանդրադարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր դեմ սկսված  հանրահավաքներին:

    Նման թեմաներ

    scroll to top