Շաբաթ , 20 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    14°
    Home » Լուրեր » Փայլանը ցուցմունք է տվել

    Փայլանը ցուցմունք է տվել

    Փայլանը ցուցմունք է տվել
    Հունվար 12, 2018 13:20 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը: Փայլանը 2017 թվականի դեկտեմբերի 20-ին մեջլիսում հայտարարել էր, որ արտերկրում բնակություն հաստատած մի շարք լրագրողներ և ակադեմիկոսներ, ում Թուրքիայի կառավարությունը, նախագահ Էրդողանը և ԶԼՄ-ները «հայրենիքի դավաճան» են որակել և թիրախավորել, Թուրքիայում կենտրոնացած մի կառույցի կողմից մահափորձերի են ենթարկվելու:

    Նա տեղեկացրել էր, որ գոյություն ունի թիրախավորված անձանց հստակ ցուցակ, որը նա ներկայացրել է Թուրքիայի իրավապահ մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանն ու համապատասխան նախարարություններին: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի այս հայտարարությունից հետո Անկարայի հանրապետական դատախազությունը կանչել է նրան ցուցմունք տալու:

    Հունվարի 11-ին Փայլանն իր փաստաբանի հետ գնացել է դատախազություն և ցուցմունք է տվել:

    «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա իմ ընկերն էր: Այն ժամանակաշրջանում թիրախավորվել էր: Ուզում էի, որ երկրից դուրս գնա, սակայն չգնաց և սպանվեց: Այժմ էլ մի շարք անձինք, այդ թվում և Ջան Դյունդարը (խմբ.- հայտնի ընդդիմադիր թուրք լրագրող) քաղաքական գործիչների և մեդիայի կողմից թիրախավորվել են: Տեղեկություններ ունենք, որ Գերմանիայում այդ անձանց դեմ մահափորձեր են կազմակերպվում: Այս հարցում հստակ տեղեկություններ ու փաստաթղթեր չկան: Հայտարարություն եմ արել բանավոր տեղեկատվության հիման վրա»,- իր ցուցմունքում ասել է Փայլանը:

    Նման թեմաներ

    scroll to top