Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փայլանը հանդիպել է Ստամբուլում հարձակման ենթարկված հայ կնոջ ընտանիքի հետ

    Փայլանը հանդիպել է Ստամբուլում հարձակման ենթարկված հայ կնոջ ընտանիքի հետ

    Փայլանը հանդիպել է Ստամբուլում հարձակման ենթարկված հայ կնոջ ընտանիքի հետ
    Հունիս 13, 2019 10:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված Արփինե անունով հայ կնոջ ընտանիքի հետ: Այս մասին գրում է ermenihaber․am-ը:
    Հանդիպման վերաբերյալ Փայլանը գրառում է արել իր Twitter-ի էջում, որտեղ մասնավորապես ասված է. «Սամաթիայում մայիսի 31-ին ատելության հողի վրա հայ կինը ենթարկվեց հարձակման։ Հարձակումն իրականացրածները դեռևս ձերբակալված չեն։ Երեկ, երբ այցելեցի նրանց ընտանիքին, ասացին, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները ամոթ չունեն, բայց ես ամոթ եմ զգում իմ երկրի փոխարեն»։
    Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

    Նման թեմաներ

    scroll to top