Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » Փայտային մաֆիայի գործունեությունը չի կարող շարունակվել․ Նիկոլ Փաշինյան

    Փայտային մաֆիայի գործունեությունը չի կարող շարունակվել․ Նիկոլ Փաշինյան

    Փայտային մաֆիայի գործունեությունը չի կարող շարունակվել․ Նիկոլ Փաշինյան
    Օգոստոս 11, 2018 17:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց, որ փոխզիջում չի լինելու, փայտային մաֆիայի գործունեությունը դադարեցված է և պետք է դադարեցված մնա, այլ ելք չկա։ Գրում է 168․am-ը։

    «Դիլիջան» ազգային պարկի շուրջ ստեղծված իրավիճակը էականորեն պետք է փոխվի։ Ես ակնկալում եմ, որ այդ հարցով լուրջ համագործակցություն կծավալեն ազգային պարկի տնօրինությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունն ու քաղաքապետարանը, որպեսզի իրավիճակի էական փոփոխություն ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետը կրկին խոսեց 140 հազար դոլար արժողությամբ բնապահպանական նոր ծրագրի մասին, որի շրջանակներում Հաղարծին գյուղի բնակիչները պետք է բիզնես ծրագրեր ներկայացնեն և փոխեն իրենց ընկալումները շրջակա միջավայրի նկատմամբ։

    «Հույս ունեմ, որ այս ծրագրի կիրառմամբ իրավիճակն էականորեն կփոխվի։ Նշեմ, որ սա շարունակական ծրագիր է լինելու, այլ տեղերում հույս ունենք նմանատիպ ծրագրեր իրականացնել։ «Դիլիջան» ազգային պարկի ոչնչացման գործընթացը պետք է կանգնեցվի անմիջապես»,-հավելեց պաշտոնյան։

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

    Նման թեմաներ

    scroll to top