Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Փլուզում` Գյումրիի շենքերից մեկում

    Փլուզում` Գյումրիի շենքերից մեկում

    Փլուզում` Գյումրիի շենքերից մեկում
    Մայիս 15, 2018 22:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6 շենքում տեղի է ունեցել փլուզում:

    Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ փլուզվել է նախկին թիվ 7 ուսումնարանի չշահագործվող շենքի (4 հարկանի) հյուսիս- արևմտյան հատվածը (յուրաքանչյուր հարկից մոտ 25 քմ):

    Փլուզման հետևանքով փակվել է շենքի բակում գտնվող վագոն-տնակ (234/369) տանող ճանապարհը: Տուժածներ չկան:

    Փրկարարները սահմանազատել են տարածքը:

    Նման թեմաներ

    scroll to top