Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Վաղը փողոցներում երթևեկությունը կդադարեցվի

    Վաղը փողոցներում երթևեկությունը կդադարեցվի

    Հոկտեմբեր 13, 2017 15:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    timthumb

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ. հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00 – 24:00 – ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների – Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաև երթևեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:

    Ժամը 09:00 -22:00-ն դադարեցվելու է երթևեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաև Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթևեկելի մասերի միջև ընկած հատվածում:

    Ժամը 15:00 – 19:00-ն դադարեցվելու է երթևեկությունը Այվազովսկու – Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ:

    Ժամը 14:30 -18:00-ն դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում:

    Ժամը 14:00 -15:30-ն դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան և Արամի փողոցների միջև ընկած հատվածում:

    Հեծանվավազքի և վազքարշավի անցկացմամբ պայմանավորված` ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում:

    Ժամը 11:30 -14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում: Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

    Նման թեմաներ

    scroll to top