Գլխավոր Լուրեր Փոփոխություններ ոստիկանությունում

Փոփոխություններ ոստիկանությունում

1
0

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:  Shamshyan.com-ը գրում է, որ Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վրաչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ունի մարդկային բարձր հատկանիշներ:

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: