Գլխավոր Լուրեր Փորձում ենք համոզել «Պոբեդային», հիմա որոշումը նրա ձեռքին է

Փորձում ենք համոզել «Պոբեդային», հիմա որոշումը նրա ձեռքին է

8
0

Araratnews.am-ին այսօր  երկար փորձերից հետո հաջողվեց կապ հաստատել «Պոբեդա» ռուսական ավիաընկերության ներկայացուցիչ  «Գրոսնետ» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանի հետ՝ զրուցելու  ընկերության հետագա գործունեության մասին:

Հիշեցնենք՝  ընկերությունը ցանկանում է դադարեցնել ավիափոխադրումները ձմռան սեզոնին  Մոսկվայից Գյումրի, քանի որ վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերանում է բավարար քանակությամբ վառելիք մատակարարել, իսկ «Պոբեդայի» ղեկավարության  կոչերը այդ կապակցությամբ արդյունք չեն տվել։

Ընկերության ներկայացուցչին մի քանի հարց ուղղեցինք խնդրի մասին:

-Պարոն Ալեքսանյան, հայտարարել եք, որ թյուրիմացություն է եղել, խոչընդոտներ չկան, հետևաբար «Պոբեդան» կշարունակի աշխատել: Խոսքը անբավարար քանակով  վառելիք  լցնելու մասի՞ն է:

-Բանակցություններ են գնում, կտեսնենք: Չեմ ուզում մեկնաբանել այդ լուրերը: Վերջնական որոշում ընդունողը ավիափոխադրողն է: Թող ավիափոխադրողը մեկնաբանի այդ լուրերը:  Բանակցություններ են տանում բոլորի հետ, որ համաձայնության գան, թերությունները վերացնեն եւ շարունակեն աշխատել:

-Բայց հստա՞կ է, որ ձմռանը «Պոբեդան» կաշխատի:

-Մենք դրա համար ենք աշխատում, որ աշխատեն:

-Դե հայտարարել էիք, որ թյուրիմացություն է եղել, ընկերությունը կաշխատի:

-Հույս ունենք, որ «Պոբեդան» կսպասարկի ուղեւորներին: Բոլոր օղակների հետ խոսել ենք: Նրանք դրական են տրամադրված: Վերջնական որոշումը կընդունի «Պոբեդայի» ղեկավարությունը:

-Բանակցություններում ի՞նչ դեր ունի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: 

-Քաղավիացիան կարգավորող մարմին է: Հիմա որոշումը «Պոբեդայի» ձեռքին է: Մենք փորձում ենք համոզել «Պոբեդային», որ ոչ մի թյուրիմացություն չի լինելու:

Սոնա Դավթյան