Գլխավոր Լուրեր Փոխքաղաքապետը՝ Արամի 23 շենքի փլուզման մասին (տեսանյութ)

Փոխքաղաքապետը՝ Արամի 23 շենքի փլուզման մասին (տեսանյութ)

4
0

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Արամի 23 հասցեում գործող «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի Facebook-ի էջում տեղադրված տեսանյութում նշում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Մենք առաջին օրից սկսեցինք հանդիպումների շարք: Պարոն Հեքեքյանը (երգչախմբի ղեկավար-խմբ) Հայաստանում չէր եւ ես հանդիպում ունեցա կոլեկտիվի հետ՝ հասկանալու ստեղծված իրավիճակը: Մենք գծեցինք աշխատանքային քարտեզը, որով պետք է շարունակենք աշխատանքը: Կոլեկտիվի տնօրենը ներկայացրեց այն չափորոշիչներին համապատասխան հնարավոր տարածքները, որտեղ հնարավոր է երգչախումբը շարունակի գործել: