Գլխավոր Լուրեր Փոխնախարարները նշանակվեցին. Թուխիկյանը դեռ մտածում է

Փոխնախարարները նշանակվեցին. Թուխիկյանը դեռ մտածում է

1
0

Նախորդ շաբաթ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը պատգամավորական մանդատը վայր դրեց։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրան կառավարությունում պաշտոն են առաջարկել, ինչը մեզ հետ զրույցում չհերքեց նաև Թուխիկյանը՝ նշելով, որ դեռ որոշում չի կայացրել և մանրամասներ կհաղորդի մի քանի օրից։

Araratnews.am-ն այսօր փորձեց տիկին Թուխիկյանից պարզել՝ ինչ է որոշել՝ մանդատը հե՞տ է վերցնում, թե ոչ։

Նա նշեց, որ դեռ մի քանի օր ժամանակ ունի մտածելու և ուրբաթ օրը կներկայացնի իր վերջնական որոշումը։

Ի դեպ, լուրերի համաձայն՝ Թուխիկյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոն էր առաջարկվել, բայց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նշանակեց տեղակալներին, որոնց մեջ Թուխիկյանի անունը չկար։