Գլխավոր Բլոգ Փոխվարչապետ Ավինյանի օգնականը Պակիստանն է հիշել

Փոխվարչապետ Ավինյանի օգնականը Պակիստանն է հիշել

1
0

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական «Ֆեյսբուքում»  գրել է. «Մեկ ամիս առաջ միջազգային արբիտրաժային դատարանի (Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)) որոշման համաձայն Պակիստանը պարտավորվեց վճարել 6 միլիարդ դոլար ավստրալիական The Tethyan Copper Company ընկերությանը վերջինիս հանքարդյունաբերական լիցենզիա տրամադրելուց անօրինական հրաժարվելու համար։ Ընկերությունը կատարել էր 220 միլիոն դոլարի ներդրում 10 տարիների ընթացքում։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հանձնաժողով է ստեղծել՝ պարզելու, թե որոնք են պատճառները Պակիստանի համար նման իրավիճակի ստեղծման, մեղավորների բացահայտման, դասերի քաղման և ապագայում նման կրկնությունների կանխման նպատակով»: