Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
    Սեպտեմբեր 14, 2018 20:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին:

    ԻՆիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

    Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարի իրականացման համար նախապատրաստական աշխատանքներին վերաբերող տարբեր հարցերի:

    Նիստի օրակարգում էին տիեզերական ոլորտում ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և մի շարք այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկումը:

    Մասնակիցներին ներկայացվել է գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցության հարցերով միջպետական խորհրդի գործունեությունը:

    Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում ազգային առևտրացուցահանդեսային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

    Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև մի շարք ֆինանսական և կազմակերպչական հարցեր:

    Նման թեմաներ

    scroll to top