Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

    Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

    Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին
    Մայիս 3, 2019 22:17 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մայիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է  Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

    Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի բարեկամ ԱՄԷ-ի հետ տնտեսական կապերի հետագա զարգացումը: Այս կապակցությամբ փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ նիստը թույլ կտա տարբեր ոլորտներում մշակել փոխշահավետ համագործակցության նոր նախաձեռնություններ:

    Շնորհակալություն հայտնելով հայկական կողմի ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ ԱՄԷ պետնախարարը ներկայացրել է իր այցելության շրջանակներում նախատեսված միջոցառումներից և հանդիպումներից ակնկալվող հիմնական արդյունքները: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ առկա են հեռանկարային մի շարք ոլորտներ, որոնց կապակցությամբ ԱՄԷ գործարարների կողմից ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ ընդգծելով, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է աջակցելու երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման հարցում:

    Երկուստեք նշվել է, որ Հայաստանը և ԱՄԷ-ը կարող են կամուրջ հանդիսանալ միմյանց համար՝ համապատասխանաբար Արաբական ծոցի տարածաշրջանի և ԵԱՏՄ-ի հետ առևտրական կապերի հաստատման ու զարգացման նպատակով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հնարավորությունների շուրջ:

    Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել էներգետիկայի, քաղաքաշինության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանման գործնական քայլերին: ԱՄԷ պատվիրակության ուշադրությունն է հրավիրվել ներդրումների համար առավել գրավիչ ուղղությունների և ներդրումների խրախուսման համար կառավարության կողմից իրականացվող քայլերի վրա:

    Գոհունակությամբ արձանագրելով զբոսաշրջության ոլորտում վերջին շրջանում գրանցված աճը՝ զրուցակիցները քննարկել են նաև տվյալ ոլորտում համագործակցության խորացման հետագա հնարավորությունները:


    Նման թեմաներ

    scroll to top