Գլխավոր Բլոգ Փոխվարչապետի պաշտոնակատարը մերժել է գազի և հոսանքի գնի իջեցման մեր եզրակացությունները. փորձագետ

Փոխվարչապետի պաշտոնակատարը մերժել է գազի և հոսանքի գնի իջեցման մեր եզրակացությունները. փորձագետ

35
0

Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը «Ֆեյսբուք»-ի էջում  անդրադարձել է գազի  գնի թանկացմանը: «Եվ այսպես՝ -հունվարի 1-ից ՌԴ Գազպրոմը մեզ մատակարարվող գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացրեց 10% -15դոլ, և սահմանեց 165դոլ, -այնքան, ինչքան եղել էր 2 տարի առաջ, երբ վարչապետ Կ.Կարապետյանի ձեռքի մի շարժումով այն իջեցվել էր 15դոլ. և դարձրել 150դոլ.: Ներկայումս չկա այդ Կ.Կարապետյանը և չկա մեկը, որը ունենա ձեռքի այդպիսի կտրուկ շարժում:
Հիմի անդրադառնանք ոչ-հեռու անցյալին՝ ընդամենը 3 ամիս առաջ հոկտեմբերի 4-ին մենք հայտարարեցինք, որ Հայաստանի ներսում գազի սակագինը կարելի նվազեցնել 10%, իսկ էլեկտրաէներգիայինը՝-10 դրամով և նշել էինք այն հիմնական ուղղությունները, որոնց շնորհիվ այդ կարելի է անել: Արձագանքը սպասելի էր նախկին իշխանության ժամանակ ձևավորված էներգետիկ ճյուղավորումներից և գերատեսչական այլ ուժերից՝ — թե դա ոչ պրոֆեսիոնալ մոռեցում է, իրականում այդ սակագները միանգամայն հավաստի են և փոփոխման –նվազեցման տեղ չունեն:
Այնուհետև սկսեցին խոսել, թե սկսվել է ռուսական կողմի հետ գազի գնի մասին բանակցությունները, որոնք իհարկե վերաբերում էին միայն սահմանին գազի գնի նվազեցման մասին: Այսպիսով նոր իշխանությունը ի շնորհիվ նորանշանակ էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանի ամբողջ այդ գործընթացի սլաքները փոխեցին մեր ներքին գործերից դեպի սահմանից այն կողմ գազի գնի վրա: Բայց արդեն դեկտեմբերի վերջում ըստ ռուսական կողմի հղումների խոսքը գնաց այն մասին, որ ռուսական Գազպրոմը մտադիր է գազի գինը սահմանին բարձրացնել աժ մինչև 215դոլ: Մերոնք սկսեցին հերքել, որ բանակցությունները դեռ շարունակվում են և շուտով կլինի այդ հարցով Պուտին-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում: Հանդիպումը դեկտեմբերի 27-ին կայացավ, բայց դա ոչ-մի պարզաբանում չբերեց, նույնիսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ նույնպես անհայտ մնաց խոսակցության-քննարկման թեման և ուղղվածությունը: Ամեն ինչի վերջակետը տարվա վերջին օրը դրեց ռուսական կողմի պաշտոնական հաղորդումը՝ գազը 165դոլ, թանկացում 10%:
Եվ նորից-և այսպես –հիմի արդեն ունենալով գազի գնի թանկացում սահմանի 10%-15դոլ. մեր իշխանությունը փորձում է ժողովրդին հանգստացնել – թե դուք այդ թանկացումը չէք զգա, մենք գազի ներքին սակագինը կպահենք գործող հին մակարդակի վրա: Եվ նշում են, թե ինչ կերպ՝ Գազպրոմ –Արմենիայի արտադրական ու տնտեսական ծախսերը կրճատելու, ընկերության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հաշվին: Այ քեզ բան — 2 ամիս առաջ դեռ ասում էին, որ մեր առաջարկությունները և ներսում գազի գինը նվազեցնելու մեր բոլոր պնդումները -դրանք ոչ-պռոֆեսիոնալ մոտեցումներ են, իսկ հիմա արդեն պարզվում է, որ այնուամենայնիվ մեր այդ պնդումները գազի գնի սահմանից ներս առնվազը առայժմ 10% կարելի է իջեցնել — լրիվ պրոֆեսիոնալ են եղել և իրականանալի: Դե ինչ- առայժմ թող այդպես լինի:
Կարծում ենք նույնը կարող է սպասվել և էլէներգիայի մասով: Այստեղ իհարկե դրսից ոչ մի ճնշում չի կարող լինել –էլեկտրաէներգիան մենք ենք արտադրում և բաշխում, բայց մենք սպասում ենք, որ այստեղ ևս մեր առաջարկությունների մասով սակագնի իջեցման վերաբերյալ –նույնպես դրական փոխվի իշխանության, նախարարության ու ՀԾԿՀ հանձնաժողովի կողմից վերաբերմունքը:
Ցավում եմ, որ Վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված էլէներգիայի ու գազի սակագների հավաստիությունը քննարկող աշխատանքային խումբը փաստորեն դադարեցրել է իր աշխատանքը, արդեն 2 ամիս է, որ այլևս չենք հանդիպում –Կառավարությունը հանձինս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մերժել էր մեր բոլոր եզրակացությունները գազի և էլէներգիայի սակագների հնարավոր իջեցման մասին: Դե ինչ՝ առաջին ծիծեռնակը կանչեց- Կառավարության մամուլի խոսնակը հայտարարեց, որ սահմանին գազի գնի թանկացումը չի ազդի ներսում գազի գնի վրա –դրա համար Գազպռոմ Արմենիան այսուհետև ունի հնարավորություններ իջեցնելու իր ծախսերը և թույլ չտալ, որ բնակչությունը իր վրա զգա գազի թանկացումը սահմանին: Մնում է հուսալ, որ նույն ձևով Կառավարությունը կհասկանա և կգնա քայլերի էլէներգիայի սակագնի նվազեցման մասով մեր խմբի եզրակացությունները և առաջարկությունները հասկանալու և փորձի էական ջանքեր կիրառել այդ ուղղությամբ և ՀԷՑ-ում նույնպես ծախսերը կրճատելու ուղղությամբ»: