Գլխավոր Լուրեր Փոխվարչապետին տրամադրվել է արձակուրդ

Փոխվարչապետին տրամադրվել է արձակուրդ

3
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրվել է արձակուրդ: Այս մասին AraratNews.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության լրատվական վարչությունից:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի 8 օրը՝ 2019 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ»: