Գլխավոր Լուրեր Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը

2
0

Փետրվարի 9-ին, ժամը 12:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուսթավելու փողոցի թիվ 23 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 1-ին հարկի բնակարան, էլեկտրական լարերից կայծեր են նկատվում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 2-րդ հարկի բնակարանից ջրալցվել է 1-ին հարկի բնակարանի հյուրասենյակը և միջանցքը. թափվել են ծեփեր, փլուզման վտանգ չկա:

Փրկարարները փակել են շենք մուտք գործող ջրատար խողավակի փականը և դադարեցրել ջրի հոսքը:

***

Փետրվարի 9-ին, ժամը 01:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի (բնակիչը բացակայում է) ջրի խողովակը վնասվել է, առկա է ջրալցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են Է. Ս.-ին պատկանող տան ջրամատակարարումը: