Գլխավոր Լուրեր Փրկարարները երեխային մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փրկարարները երեխային մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

3
0

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մարտի 2-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաներից մեկի մեջ կա վատառողջ երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Ջ.-ին (ծնված 2014 թ.) և 4 ուղեկցողի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Երեխան հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: