Գլխավոր Լուրեր Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

2
0

Հունիսի 24-ին, ժամը 16:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կանչի վայրից վերադարձի ճանապարհին՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ՃՏՊ-ի է հանդիպել:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: