Գլխավոր Լուրեր Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

1
0

Մայիսի 6-ին, ժամը 15:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ «Նաիրի» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմենակ Արմենակյան փողոցի թիվ 121/7 հասցեի մոտակայքում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ.Պ.) շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: