Գլխավոր Լուրեր Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

4
0

Հունիսի 28-ին, ժամը 19:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով տարածքը հոսանքազրկվել է, ինչի արդյունքում վերելակը խափանվել է:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և անվնաս դուրս բերել քաղաքացի Ֆ.Ս.-ին (ծնված 1949 թ.):