Գլխավոր Լուրեր Բռնցքամարտի ֆեդերացիան հոգեբանական հետազոտությունների սարք է ձեռք բերել

Բռնցքամարտի ֆեդերացիան հոգեբանական հետազոտությունների սարք է ձեռք բերել

5
0

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ձեռք է բերել УПФТ-1/30 «Психофизиолог»-ը (հոգեբանական հետազոտությունների համար նախատեսված սարքավորում) իրեն կից հոգեշարժողական թեստերի լրացուցիչ համասարքով: Այս մասին ֆեդերացիան հայտնում է ֆեյսբուքի պաշտոնական էջում: Սարքը ձեռք է բերվել ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հովանավորությամբ: Նշվում է, որ դրա կիրառումը հնարավորություն կտա իրականացնել մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացը համակարգային մոտեցմամբ:

28

Սարքավորման միջոցով կկատարվի ներկա հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական վիճակի օբյեկտիվ գնահատում (ֆունկցիոնալ վիճակի, ֆունկցիոնալ հնարավորությունների մակարդակի եւ այլն) եւ հետեւողական վերահսկում: Հավաքական թիմի հոգեբանական պատրաստության գործընթացն իրականացնելու է հոգեբան Անժելա Բարխուդարյանը, ով դեռեւս 2014 թվականից սկսած գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում հավաքական թիմերի հետ։

 29