Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Փրկարարները մարել են Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը

    Փրկարարները մարել են Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը

    Փրկարարները մարել են Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը
    Հունիս 26, 2019 10:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 25-ին, ժամը 21:05-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

    Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

    Հրդեհը մեկուսացվել է  ժամը 22:28-ին, մարվել՝ 23:18-ին:

    Այրվել են մոտ 2 հա բուսածածկույթ և 8 հատ ծառի կոճղ:


    Նման թեմաներ

    scroll to top