Գլխավոր Լուրեր Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

0
0

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը  մայիսի 12-ին, ժամը 14:13-ինահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ 14:53-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: