Գլխավոր Լուրեր Փրկարարները մեկ օրում տարբեր տեսակի օձեր են բռնել

Փրկարարները մեկ օրում տարբեր տեսակի օձեր են բռնել

10
0

Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւան, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում եւ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: