Գլխավոր Լուրեր Փրկարարները սահմանազատել են տարածքը

Փրկարարները սահմանազատել են տարածքը

1
0

Մայիսի 6-ին, ժամը 18:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարկվարտի փողոցի թիվ 85/1 շենքի մոտակայքում գտնվող 3 հարկանի շինության արտաքին պատը թուլացել և առանձնացել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 85/1 շենքի մոտակա ավտոտնակների վրա կառուցված է երկհարկանի շինություն, որի առաջին հարկի պատերին առաջացել են ճաքեր (7 գմ և 10 սմ լայնություն), առկա է փլուզման վտանգ. տարածքը բնակեցված չէ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: