Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Փրկարարները վնասազերծել են նռնակը

    Փրկարարները վնասազերծել են նռնակը

    Փրկարարները վնասազերծել են նռնակը
    Մարտ 6, 2019 23:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 6-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

    Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հայտնաբերված նռնակը G-1 տեսակի ուսումնական (իմիտացիոն) նռնակ է:

    Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:


    Նման թեմաներ

    scroll to top