Գլխավոր Լուրեր Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում նկատված գյուրզային

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում նկատված գյուրզային

0
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: