Գլխավոր Լուրեր Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված թիթեղները

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված թիթեղները

2
0

Օգոստոսի 19-ին, ժամը 16:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի թիվ 241 շենքի տանիքի ծածկը մասամբ թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված թիթեղները: