Գլխավոր Լուրեր Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

5
0

Փետրվարի 2-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ալագյազի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով արգելափակումից դուրս է բերվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Վերադարձի ճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 2-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Դ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարի վրա:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել ավտոքարշակին:

***

Փետրվարի 2-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mercedes G550 մակնիշի ավտոմեքենան (վարորդը և 4 ուղևոր):