Գլխավոր Լուրեր Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

0
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը ապրիլի 1-ին, ժամը 17:30-ին  ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասից դեպի Մասիս տանող հին ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ‹‹Volkswagen Vento›› մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Ապրիլի 1-ին, ժամը 16:12-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վարդաշեն և Ջրաշեն թաղամասերի ամառանոցային տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:

Ապրիլի 1-ին, ժամը 10:27-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի՝ «Քարավանատան» մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes-c180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Կ.):